Հայկ Կոնջորյանն ընդունել է Դավիթ Բաբայանի գլխավորած պատվիրակությանը. քննարկվել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը

Հայկ Կոնջորյանն ընդունել է Դավիթ Բաբայանի գլխավորած պատվիրակությանը. քննարկվել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը տեղեկացրել է՝ այսօր Ազգային ժողովում ընդունել է Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել են նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը և ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Քննարկել ենք Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը և մեր համատեղ աշխատանքները` միջազգային և դիվանագիտական գործիքակազմերով օր առաջ վերջ դնելու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը:

Վերահաստատել ենք մեր միասնականությունը՝ համատեղ ուժերով շարունակելու պայքարը»,- Ֆեյսբուքի էջում գրել է Կոնջորյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում