ԲԸՏՄ-ն շարունակում է մշտադիտարկումները

ԲԸՏՄ-ն շարունակում է մշտադիտարկումները

Այսօր ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մասնագետների ուշադրության կենտրոնում են եղել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի այգիները։

Համավարակի տարածման կանխարգելման նպատակով իրականացված մշտադիտարկումների արդյունքները ցույց են տալիս, որ խախտումների թվաքանակն օրեցօր պակասում է։

Օգոստոսի 18-ին կատարված խստացված ստուգայցերի ընթացքում այնուամենայնիվ նկատվել են սոցիալական հեռավորություն չպահպանելու, դիմակը ոչ ճիշտ կրելու դեպքեր։ Տեսուչների ցուցումով թերությունները շտկվել են։

Տեսչական մարմնի աշխատակիցները հորդորել են խստագույնս պահպանել COVID-19-ով պայմանավորված հակահամաճարակային անվտանգության կանոնները, տրամադրել բժշկական եռաշերտ դիմակներ։

ԲԸՏՄ-ն շարունակում է արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված անակնկալ ստուգայցերը մայրաքաղաքում և ՀՀ բոլոր մարզերում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում