Հանրային քննարկում՝ Հրազդանի ջրավազանային կառավարման պլանի նախագծի վերաբերյալ
Կոտայքի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել Հրազդանի ջրավազանային կառավարման պլանի նախագծի վերաբերյալ հանրային քննարկում: Կառավարման պլանը մշակվել է Եվրոպական միության «Ջրային նախաձեռնություն պլյուս» ծրագրի շրջանակներում:
Քննարկմանը մասնակցել են Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը, Հրազդանի, Քաղսիի, Մեղրաձորի և Չարենցավան խոշորացված համայնքի Բջնի և Արզական վարչական շրջաններից ներկայցուցիչներ:
Ներկայացվել է ջրավազանային կառավարման պլանը, բողոքների լուծման մեխանիզմը, քննարկվել է նաև ծրագրում առկա խնդիրներին առնչվող մի շարք հարցեր։
Ըստ պլանի նախատեսվում է՝
1. Հավասարակշռել ջրօգտագործողների, ներառյալ գյուղատնտեսության, ձկնաբուծության, արդյունաբերության, էներգետիկայի և շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները,
2. Պահպանել մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսները,
3. Բարելավել տարանջատված ջրային մարմինների որակական և քանակական կարգավիճակները,
4. Կանխարգելել տարանջատված ջրային մարմինների հետագա վատթարացումը,
5. Ջրային ռեսուրսների ոլորտում կայացման գործում աջակցել ջրային ռեսուրսների կառավարմամբ զբաղվող մարմիններին, քաղաքականության մշակողներին և հանրությանը:
Ծրագրի ներկայացումից հետո քննարկման մասնակիցների և բանախոսի միջև տեղի է ունեցել հարցուպատասխան:
Կարծիքներ