Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները Բունդեսթագի փոխնախագահին են ներկայացրել տարածաշրջանային զարգացումները

Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները Բունդեսթագի փոխնախագահին են ներկայացրել տարածաշրջանային զարգացումները

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի այցի շրջանակներում հուլիսի 4-ին Բունդեսթագում տեղի է ունեցել պատվիրակության հանդիպումը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ տիկին Պետրա Պաուի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր։

Պատվիրակության անդամները ներկայացրել են տիկին Պաուին տեղեկատվություն Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների մասին՝ ընդգծելով, որ ժողովրդավարությունը Հայաստանում դիտարկվում է որպես խաղաղության և անվտանգության ապահովման կարևոր երաշխիք, որն այլընտրանք չունի։

Հանդիպան ընթացքում ՀՀ ԱԺ պատվիրակությունը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը, անդրադարձել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների չհայրենադարձման խնդրին, հայ մշակութային ժառանգության պահպանության հիմնահարցերին:

Բունդեսթագի փոխնախագահը, անդրադառնալով նշված խնդիրներին, մասնավորապես ընդգծել է, որ Բունդեսթագի կողմից դեռևս 2016 ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի կյանքի կոչման հարցում դեռ շատ անելիքներ կան։

Բունդեսթագի փոխխոսնակը ընդգծել է հայ-գերմանական խորհրդարանական համագործակցության կարևորությունը` պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում