Ոչ համարժեք վերաբերմունքի դեպքում Սաակաշվիլին կարող է հաշմանդամություն ձեռք բերել
![Ոչ համարժեք վերաբերմունքի դեպքում Սաակաշվիլին կարող է հաշմանդամություն ձեռք բերել](https://freenews.am/uploads/images/image_750x_61baf8a9044b1.jpg)
«Ամենավտանգավորը «Վերնիկե էնցեֆալոպատիան» է, որը բուժում է պահանջում, հակառակ դեպքում՝ դա հաշմանդամություն կառաջացնի»,-հայտարարել է վրացական «Էմպաթիա» կենտրոնի ղեկավար Մարիամ Ջիշկարիանին։ Նրա խոսքով, հիվանդությունը, որը Միխեիլ Սաակաշվիլիի մոտ զարգացել էր բանտում, կրկին ի հայտ է գալիս։
«Վերնիկե էնցեֆալոպատիան, որը զարգացել է սովի ֆոնին և անմարդկային վերաբերմունքի պատճառով, չի անհետացել։ Դա շատ վտանգավոր ախտանիշ է, որը կարող է հանգեցնել քրոնիկական հիվանդության և հաշմանդամության։ Հետևաբար, այս դեպքում պետք է բուժում իրականացվի, ինչն անհնարին ենք համարում թիվ 12 քրեակատարողական հիմնարկում»,- ասել է Մարիամ Ջիշկարիանին։
Կարծիքներ