Հնդկաստանի ռազմածովային ուժերը հաջողությամբ փորձարկել են նավից արձակվող BrahMos գերձայնային հրթիռը
Հնդկաստանի ռազմածովային ուժերը մարտի 5-ին հաջողությամբ փորձարկել են նավից արձակվող BrahMos գերձայնային հրթիռը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է The Economic Times պարբերականից:
«Հնդկաստանի ռազմածովային ուժերն Արաբական ծովում հաջողությամբ ճշգրիտ հարված են հասցրել նավից արձակվող Brahmos գերձայնային հրթիռով… ամրապնդելով պաշտպանության հարցում ինքնապահովման մեր նպատակամիտվածությունը»,- մեջբերում Է լրատվամիջոցը բարձրաստիճան զինվորականի խոսքը: Հաղորդվում է, որ BrahMos հրթիռը զարգացնում է 2,8 մախ կամ ձայնի արագությունից գրեթե երեք անգամ մեծ արագություն:
Նշվում է, որ այս հրթիռի ինքնանշանառման գլխիկը և արագացուցիչը մշակվել են Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և մշակումների կազմակերպության կողմից։ BrahMost Aerospace Pvt ընկերությունը ռուս-հնդկական համատեղ ձեռնարկություն է, որն արտադրում է գերձայնային թևավոր հրթիռներ, որոնք կարող են արձակվել սուզանավերից, նավերից, ինքնաթիռներից և ցամաքային հարթակներից:
Կարծիքներ