Ռոբերտ Քոչարյանը Ստեփանավանում խոսեց նվազագույն զամբյուղը վերանայելու անհրաժեշտության մասին
Կենտրոնական բանկի սուրբ պարտականությունն է ապահովել կայուն գներ: Այս մասին Ստեփանավանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:
«Պետությունը պատասխանատու է կայուն գների համար»,- նշեց նա՝ հավելելով, որ պետք է վերանայել նվազագույն զամբյուղը:
Պատասխանելով ներկաներից մեկի հարցին՝ Քոչարյանը խոստացավ իրենց հաղթանակի պարագայում բարձրացնել սպաների և ուսուցիչների աշխատավարձերը:
Նա հատուկ անդրադարձ կատարեց կրթական մակարդակի բարձրացման, դպրոցների ինքնավարության ավելացման անհրաժեշտությանը:
«Պետք է ավելացնենք դպրոցի ինքնավարությունը, որպեսզի դպրոցի տնօրենն ու անձնակազմն իրենց ավելի պաշտպանված զգան, որ որևէ քաղաքական ուժ չկարողանա դպրոցն օգտագործել որպես քաղաքական գործիք»,- նշեց նա:
Դաշինքի անդամների հաջորդ կանգառը լինելու է Լոռու մարզի Տաշիր քաղաքում:
Կարծիքներ