Մեկնարկել է կանանց ֆուտզալի բաց առաջնությունը

Մեկնարկել է կանանց ֆուտզալի բաց առաջնությունը

Հունվարի 15-ին մեկնարկեց կանանց ֆուտզալի բաց առաջնությունը, որին մասնակցում է 62 թիմ՝ Մ12, Մ16 և 16-ից բարձր տարիքային խմբերում։ Առաջնությունն անցկացվում է Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերում և Երևանում։ Խմբային փուլը կանցկացվի շրջանային մրցակարգով, որից հետո մարզերի և Երևանի հաղթողները կմրցեն միմյանց դեմ օլիմպիական մրցակարգով։ Առաջնությունը կավարտվի փետրվարի 28-ին։

Առաջին մրցափուլի առաջին խաղային օրը կայացան հետևյալ հանդիպումները․

Երևան

Մ12 տ․

Սուրենավան-աղջիկներ 3- Ալաշկերտ-աղջիկներ 2 (4:0)

Նոա-աղջիկներ 2 – Ոսկետափ-աղջիկներ 2 (10:0)

Արարատի Արաքս աղջիկներ – Ավարայր (2:1)

Արթիկ-աղջիկներ – Ուրարտու-աղջիկներ 3 (10:1)

Մ16

Սուրենավան-աղջիկներ 1 -Ոսկետափ-աղջիկներ 1 (15:0)

Տավուշի մարզ

Մ12 տ․

Նիկարմ-աղջիկներ 2 – Սարիգյուղ 2 (4։1)

Բենտոնիտ-աղջիկներ 2- Նիկարմ 3 (2։1)

Արճիս-աղջիկներ – Բերդավան-աղջիկներ (12։0)

Տավուշ-աղջիկներ-Կոթի-աղջիկներ (7։1)

Մ16տ․

Սարիգյուղ-աղջիկներ 1- Բենտոնիտ-աղջիկներ 1 (3։2)

Նիկարմ -աղջիկներ 1- Աչաջուր-աղջիկներ (2։6)

Սյունիքի մարզ

Մ12տ․

Կոռնիձոր-աղջիկներ – Տեղ-աղջիկներ (3։3)

Գորիս-աղջիկներ 2- Քարահունջ-աղջիկներ (2։2)

Հետևեք մեզ նաև Տելեգրամում