Երկու տարվա ընթացքում Ռուսաստանում բելառուսական նավահանգիստ կկառուցվի. Լուկաշենկո
Բելառուսը երկու տարվա ընթացքում իր նավահանգիստը կունենա Ռուսաստանում՝ հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հաղորդում է БелТА գործակալությունը:
«Մենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ենք այդ հարցը մինչև այս հակամարտությունը։ Խոսքը նավահանգստային տնտեսության կառուցման մասին է: Երկու տարվա ընթացքում մենք այնտեղ նավահանգիստներ կունենանք»,- նշել է Լուկաշենկոն:
Կարծիքներ