Փարիզ-2024. Ջոկովիչը և Նադալը հաղթելու դեպքում կմրցեն միմյանց դեմ
Կայացել Է Փարիզի Օլիմպիական խաղերի թենիսի տղամարդկանց մենախաղի մրցաշարի վիճակահանությունը: «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն սերբ թենիսիստ, աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչն առաջին շրջանում կմրցի ավստրալացի Մեթյու Էբդենի հետ, իսկ օլիմպիական կրկնակի չեմպիոն իսպանացի Ռաֆայել Նադալը՝ հունգարացի Մարտոն Ֆուչովիչի հետ:
Եթե Ջոկովիչն ու Նադալն իրենց խաղերում հաղթեն օլիմպիական մրցաշարի առաջին շրջանում, նրանք միմյանց հետ կխաղան երկրորդ շրջանում:
Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարը կանցկացվի հուլիսի 27-ից օգոստոսի 4-ը: Մասնակիցները կխաղարկեն մեդալների հավաքածուներ հինգ կարգերում՝ կանանց մենախաղ, կանանց զուգախաղ, տղամարդկանց զուգախաղ, տղամարդկանց զուգախաղ և խառը:
Կարծիքներ