Ստամբուլում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ առնվազն 250 մարդ է ձերբակալվել
Ստամբուլի Բողազիչի համալսարանի ռեկտորի նշանակման դեմ բողոքի ցույցեր տեղի ունեցած ցույցերին Ստամբուլում ձերբակալվել է առնվազն 250 մարդ, ևս 69 Անկարայում:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «The Guardian» պարբերականը, նրանց ճնշող մեծամասնությունը ուսանողներ են:
Բողազիչի համալսարանի աշխատակիցների և ուսանողների մասնակցությամբ բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ գործարար Մելիհ Բուլուն, ով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մերձավորներից է, նշանակվել է համալսարանի ռեկտոր:
Կարծիքներ