Օմիկրոն շտամը տարածվել է ամբողջ Ճապոնիայում
COVID-19-ի օմիկրոն շտամը տարածվել է ամբողջ Ճապոնիայում, չորս ամսվա ընթացքում առաջին անգամ վարակվածների թիվը մեկ օրում գերազանցել է 13,000-ը, հայտնում է ճապոնական Kyodo լրատվական գործակալությունը։
COVID-19-ի նոր օմիկրոն շտամ է հայտնաբերվել բոլոր 47 պրեֆեկտուրայում։ Վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Օսակա և Օկինավա պրեֆեկտուրաներում։
Օկինավայի, Յամագուչիի և Հիրոսիմայի պրեֆեկտուրաները հունվարի 9-ից ներկայացրել են տարածաշրջանային սահմանափակող միջոցներ COVID-19-ի տարածման դեմ. ռեստորանները կրճատել են աշխատանքային ժամերը և դադարեցրել ալկոհոլի վաճառքը։ Պրեֆեկտուրայի իշխանությունները հայտնել են, որ Օկինավայի բազաներում գտնվող ԱՄՆ զինվորականները, որոնք չեն հետևել անվտանգության միջոցառումներին, նպաստել են վարակվածների թվի ավելացմանը:
Կարծիքներ