Վրաստանի լեռնային հանգստավայրերում հատուկ կանոններ կգործեն

Վրաստանի լեռնային հանգստավայրերում հատուկ կանոններ կգործեն

Ձմռանը լեռնային հանգստավայրերում նոր կանոնակարգեր կգործեն։«Ալիք մեդիայի» փոխանցմամբ՝ լեռնային հանգստավայրերի զարգացման ընկերությունը հայտնել է, որ ճոպանուղու խցում 10-ի փոխարեն կթույլատրվի 8 մարդ։ Ինչ վերաբերում է բաց տիպի ճոպանուղիներին, ապա դրանք կկարողանան աշխատել ամբողջ ծանրաբեռնվածությամբ։

Ընկերության տվյալներով՝ զբոսաշրջիկները պետք է «կանաչ անձնագիր» ներկայացնեն լեռնային հանգստավայրերում՝ հյուրանոցներից, ժամանցի վայրերից և ճոպանուղիներից օգտվելու համար։

Լրատվամիջոցը նաև նշում է,որ 2020-ին Վրաստանում ձմեռային հանգստավայրերը գործում էին սահմանափակումներով՝ կախված համաճարակային իրավիճակից:

Ըստ Լեռնային հանգստավայրերի զարգացման ընկերության՝ հանգստավայրերում ձմեռային սեզոնի բացումը կախված է բնակլիմայական պայմաններից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում