Արարատ Միրզոյանը՝ սահմանազատման և սահմանագծման ու հայկական կողմի առաջարկների մասին

Արարատ Միրզոյանը՝ սահմանազատման և սահմանագծման ու հայկական կողմի առաջարկների մասին

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ սահմանազատման և սահմանագծման թեմային: 

«2021 թվականի նոյեմբերի 26-ին ՌԴ Սոչի քաղաքում ՀՀ վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրվեց հայտարարություն, որում ասվում է, որ կողմերը պայմանավորվել են «քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործը տանել դեպի սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովի ձևավորում:

Մեր կառավարությունն այժմ ակտիվ ջանքեր է գործադրում այս պայմանավորվածությունը կյանքի կոչելու համար և հանդես է եկել առաջարկությունների գործնական փաթեթով»,- ասաց Միրզոյանը:

Նախարարը հիշեցրեց, որ այդ առաջարկությունների հիմքում ընկած են հայաստանյան և ադրբեջանական զորքերի հայելային հետքաշման և զորքերը սահմանապահ ծառայությամբ փոխարինելու սկզբունքները:

«Ադրբեջանը հրապարակավ, առանց բովանդակային քննարկումների մեջ մտնելու հայտարարել է, որ մերժում է այս առաջարկը: Այս մասով այլ առաջընթաց չկա, բայց մենք շարունակում ենք աշխատանքները: Այստեղ էականը սահմանների անձեռնմխելիությունը, հետագա կայունությունն ապահովելու համար ներդրումը և բնակիչների անվտանգությունն ապահովելն է»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում