Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնում է Կազան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ապրիլի 29-30-ը աշխատանքային այց կկատարի Ռուսաստանի Դաշնություն՝ Կազան, մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Վարչապետի պաշտոնակատարը կայցելի Կազանի «Իննոպոլիս» նորարարական քաղաք և տեխնոպարկ։
Կարծիքներ