Բայդենը հայտարարել է, որ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին սպանելու համար Դերեկ Շովինին 22.5 ազատազրկման դատապարտելը համարժեք պատիժ է

Բայդենը հայտարարել է, որ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին սպանելու համար Դերեկ Շովինին 22.5 ազատազրկման դատապարտելը համարժեք պատիժ է

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին սպանելու համար նախկին ոստիկան Դերեկ Շովինին 22.5 ազատազրկման դատապարտելն, իր կարծիքով, համարժեք պատիժ է, հաղորդում է ТАСС-ը:

«Ես չգիտեմ բոլոր այն հանգամանքները, որոնք հաշվի են առնվել, բայց ինձ թվում է, որ դա համարժեք պատիժ է»,- ասել է Բայդենը Սպիտակ տանը Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանի և Ազգային հաշտեցման բարձրագույն խորհրդի ղեկավար Աբդուլլա Աբդուլլի հետ կայացած հանդիպման ժամանակ՝ ի պատասխան լրագրողների հնչեցրած հարցերի:

Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունը տեղի էր ունեցել 2020 թ. մայիսի 25-ին, երբ ոստիկանը նրան խեղդամահ էր արել գործողության ժամանակ: Սպանությունից հետո Միացյալ Նահանգների տարբեր հատվածներում բողոքի զանգվածային ցույցեր ու ակցիաներ էին անցկացվում, որոնք ժամանակ պահանջվում էր նաև բարեփոխել ամերիկյան ոստիկանությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում