Ֆրանսիայում 1 օրում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 23 հազար մարդ. մահվան դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 88 հազարը. RT

Ֆրանսիայում 1 օրում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 23 հազար մարդ. մահվան դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 88 հազարը. RT

Ֆրանսիայում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման դեպքերի թիվը 1 օրում ավելացել է 23 507-ով: Այս մասին հայտնում է RT-ն՝ վկայակոչելով երկրի սանիտարական ծառայության կայքին:

Ըստ ներկայացված պաշտոնական տվյալների՝ երկրում համավարակի բռնկման պահից ի վեր հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3 859 102 դեպք:

Միևնույն ժամանակ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը 88 300 է: 

Վերջին 24 ժամում Ֆրանսիայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 239 մարդ:

Նախօրեին հայտնել էինք, որ Ֆրանսիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 25 279 նոր դեպք է արձանագրվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում