Ռուսաստանն արգելափակել է ևս մեկ ադրբեջանական լրատվական կայք
Ռուսաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությունը երկրի տարածքում արգելափակել է ադրբեջանական Caliber.az կայքը, որի աշխատանքը համակարգվում է նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմից։ Պատճառը Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության լուսաբանման ընթացքում թույլ տրված շահարկումներն են:
Ադրբեջանական կողմն արձագանքել է՝ «Ռոսկոմնադզորի» որոշումը կողմնակալ է և անօրինական։
Ռուսաստանում այժմ արգելափակված է ադրբեջանական ևս 4 լրատվական կայք։
Կարծիքներ