Ryanair-ի ղեկավարը կարծում Է, որ ինքնաթիռում Պրոտասեւիչի հետ եղել են Բելառուսի ՊԱԿ-ի աշխատակիցներ
Իռլանդիայի Ryanair ավիաընկերության գործադիր տնօրեն Մայքլ Օ’Լիրին պնդում Է, որ Մինսկում արտակարգ վայրԷջք կատարած ինքնաթիռում գտնվել են Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) աշխատակիցներ:
Մայիսի 24-ին Newstalk ռադիոկայանին տված հարցազրույցում գործարարը հայտարարել Է, որ Ryanair-ի ինքնաթիռի վայրԷջքը Մինսկի օդանավակայանում ինքնաթիռում պայթուցիկ սարքի մասին հաղորդումից հետո, որով թռչում Էր Բելառուսի իշխանությունների կողմից որոնվող՝ NEXTA Telegram-ալիքի համահիմնադիր Ռոման Պրոտասեւիչը, եղել Է «պետության կողմից հովանավորվող օդահենության ակտ»:
«Ես չեմ կարող այդ մասին ավելի մանրամասն ասել, քանի որ այս պահին այդ գործով զբաղվում են Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի իշխանությունները»,- նշել Է Օ’Լիրին: «Թվում Է, (Բելառուսի) իշխանությունների նպատակն Է եղել լրագրողի եւ նրա ընկերակցի ձերբակալումը: Մենք կարծում ենք, որ օդանավակայանում չվերթից դուրս են եկել ՊԱԿ-ի մի քանի աշխատակիցներ»,- հավելել Է նա:
Օ’Լիրին նաեւ պատմել Է, որ շատ ուղեւորներ եւ ինքնաթիռի ուղեկցորդները «սաստիկ վախեցել են» կատարվածից: Իր հերթին Իռլանդիայի արտաքին գործերի նախարար Սայմոն Քոուվենին հայտարարել Է, որ Դուբլինն ունի տեղեկություններ ինքնաթիռում Բելառուսի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների գտնվելու մասին, բայց առայժմ չի կարող հաստատել այդ տեղեկատվությունը: Նրա խոսքով՝ Մինսկում Ryanair -ի օդանավի վայրԷջքից հետո շուրջ 5 – 6 մարդ Է դուրս եկել չվերթից, «ձերբակալվել Է սոսկ մեկ կամ երկու ուղեւոր»:
«Կարելի ենթադրել, որ ինքնաթիռը լքած մյուս մարդիկ եղել են գաղտնի ծառայությունների (գործակալներ): Մենք չգիտենք, թե նրանք որ երկրից են, բայց ակնհայտ Է, որ նրանք կապված են բելառուսական վարչակարգի հետ»,- ընդգծել Է ԱԳՆ-ի ղեկավարը RTE հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ