Լիբանանից երեք հրթիռ է արձակվել Իսրայելի տարածքի ուղղությամբ

Լիբանանից երեք հրթիռ է արձակվել Իսրայելի տարածքի ուղղությամբ

Երեք հրթիռ է արձակվել Լիբանանից Իսրայելի տարածքով, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով իսրայելական բանակի մամուլի ծառայությանը:

«Վերջերս Լիբանանից երեք հրթիռների արձակում է հայտնաբերվել Միջերկրական ծովի տարածքում Գալիլեայի ափին (Իսրայելի հյուսիսային շրջան-խմբ.)։ Ըստ արձանագրության ՝ ազդանշաններն ակտիվացված չեն եղել»,- ասված է զինվորականների հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում