Ուշագրավ առաջարկ. Սահմանադրական փոփոխությունների նախագիծը նախագահին չի ուղարկվի
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագծի հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ ԱԺ-ի կողմից ներկայացված նախագիծն ընդունվելուց հետո չի ուղարկվի ՀՀ նախագահին՝ ստորագրման, այլ միանգամից կհրապարակվի ԱԺ նախագահի կողմից:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ ասաց, որ ներկայացված առաջարկը ուշագրավ է: «Ես պարզապես պետք է նշեմ, որ ՀՀ սահմանադրաիրավական պրակտիկայում գրեթե որեւէ դեպք չի եղել, երբ որեւէ պաշտոնատար անձ ստորագրի Սահմանադրության որեւէ տեքստ: Գուցե դա պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ Սահմանադրության այս կամ այն նախագիծն այն ժամանակ ընդունվում էր հանրաքվեի միջոցով:
Բայց տրամաբանությունն այն է, որ Սահմանադրության ուժի մեջ մտնելը չպիտի պայմանավորված լինի այս կամ այն սուբյեկտի կողմից ստորագրությամբ կամ հրապարակմամբ»,- ասաց նա:
Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց փոփոխություններին:
Կարծիքներ