Բաքուն և Երևանը մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը, հավաքվել ենք քննարկելու, թե ինչ կարող է անել ԱՄՆ-ը. Բլինքեն

Բաքուն և Երևանը մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը, հավաքվել ենք քննարկելու, թե ինչ կարող է անել ԱՄՆ-ը. Բլինքեն

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հուլիսի 10-ին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի կազմավորման 75-ամյակին նվիրված գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ հանդիպումը։

«Ես շատ ուրախ եմ այսօր հանդիպել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ։ Երևանն ու Բաքուն մեծ աշխատանք են կատարել խաղաղության բանակցությունների ուղղությամբ, որոնք նոր հնարավորություններ են բացում տարածաշրջանի երկրների և Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների զարգացման համար։ ԱՄՆ-ը Եվրամիության և մյուս գործընկերների հետ աջակցել է գործընթացին: Այսօրվա հանդիպումը հնարավորություն է վերանայելու արձանագրված առաջընթացը»,- ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Բլինքենը վերլուծելով տեղի ունեցած բոլոր շփումները, այդ թվում՝ վերջին շաբաթների քննարկումները, կարծում է, որ կողմերը մոտ են խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը։

«Այսօր մենք հավաքվել ենք քննարկելու, թե ինչ կարող է անել Միացյալ Նահանգները համաձայնության հասնելու համար»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում