Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովն ընդունել է միջնորդություն, որով հորդորում է Ադրբեջանին դուրս բերել զորքերը Սյունիքի մարզից

Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովն ընդունել է միջնորդություն, որով հորդորում է Ադրբեջանին դուրս բերել զորքերը Սյունիքի մարզից

Քիչ առաջ Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովն ընդունեց միջնորդությունը, որով հորդորում է կառավարությանը՝ պահանջել Ադրբեջանի իշխանություններից՝․
․Իրագործել 2020թ․ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը
․Մարդկային վերաբերմունք ցուցաբերել ռազմագերիների նկատմամբ, անհապաղ ազատ արձակել բոլոր հայ քաղաքացիական անձանց և զինվորականներին, որոնք Ադրբեջանում պահվում են ռազմագերիների կարգավիճակով
․Տեղեկություններ տրամադրել Ադրբեջանում պահվող բոլոր անձանց վերաբերյալ
․Դուրս բերել զորքերը Հայաստանի Սյունիքի մարզից։
Այս մասին հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում