Պուտինը Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցել

Պուտինը Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցել

Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ես իսկապես կարող եմ հաստատել (սա)»,- պատասխանել է Կրեմլի խոսնակը այն հարցին, թե արդյոք երկու նախագահների զրույցը նախատեսված է երեքշաբթի։ «Ավելին, կարող եմ ասել, որ այն արդեն կայացել է, և կարող եմ հաստատել, որ իսկապես այնտեղ քննարկվել է Ուկրաինայի թեման»։

Պեսկովը հավելել է, որ Կրեմլն այս զրույցի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ավելի ուշ կհրապարակի։

Նախօրեին Էրդողանն ասել էր, որ երեքշաբթի օրը ակնկալում է հեռախոսազրույցներ ունենալ Պուտինի հետ՝ «նախ կայուն հրադադարի հասնելու համար, իսկ հետո խաղաղության (Ուկրաինայում)»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում