Պենտագոնում անհանգստացած են զինվորականներին իրենց շարքերը ներգրավելու՝ արմատականների ձգտումից. CNN
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը թողարկել Է ներքին զեկույց զինծառայողների շարքերում ռասայական գերազանցության համախոհների առկայության մասին: Ինչպես փետրվարի 24-ի երեկոյան նշել Է CNN հեռուստաալիքը, փաստաթղթում նաեւ ասված Է այն մասին, թե ըստ դաջվածքի եւ հագուստի խորհրդանշանների ինչպես որոշել ծայրահեղ աճ գաղափարների հետեւորդներին:
Գերատեսչությունում առանձնապես անհանգստացած են զինվորականներին իրենց կողմը ներգարվելու՝ ծայրահեղական խմբերի փորձերից:
Համապատասխան հետաքննության պատճառը հունվարի 6-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի տարածքում տեղի ունեցած անկարգություններն են, երբ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամի կողմնակիցների ամբոխը փորձեց խանգարել պետության ղեկավարի ընտրությունների արդյունքների հաստատմանը: Անօրինական ակցիային մասնակցելու համար ձերբակալվածների թվում եղել են նախկին եւ գործող զինծառայողներ:
Փաստաթուղթը բովանդակում Է հանձնարարականներ, թե Պենտագոնն ինչպես կարող Է օգտագործել հատուկ ծառայությունների օգնությունը ծայրահեղականների հետ կապերի առկայության համար նորակոչիկների ստուգման հարցում:
«Գործող եւ նախկին զինծառայողներն այդ խմբերի գլխավոր նպատական են, քանի որ նրանք բերում են մարտական եւ մատավարական փորձ, որն անհրաժեշտ Է հարձակումներ իրականացնելու համար»,- ասված Է տեքստում: Չնայած այն բանին, որ որեւԷ մասնակցությունն արմատական հոսանքներին կամ դրանց պաշտպանությունն արգելված են, չկան պաշտոնական նորմաներ եւ կանոններ, ըստ որոնց արձակեն խախտողներին: Բացառություն են կազմում սոսկ ռազմածովային ուժերը: Այս առանչությամբ, նշում Է հեռուստաալիքը, զեկույցի գլխավոր նպատակն Է, թե մինչեւ ծառայության ընդունումն ինչպես ջոկել ծայրահեղ աջ հոսանքների կոմնակիցներին: Օրինակ՝ ենթադրվում Է հավաքագրելիս մտցել լրացուցիչ հարցեր՝ ծայրահեղական գաղավարների նկատմամբ նորակոչիկների հակվածությունը հայտնաբերելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ