Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան

Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հարություն Մերդինյանը:

Հարություն Մերդինյանը նժույգ-թափերի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն է (2016, 2022): Նա Եվրոպայի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր է, մեկ անգամ էլ դարձել է արծաթե մեդալակիր: 2015 թվականին Շոտլանդիայի Գլազգո քաղաքում կայացած աշխարհի առաջնությանը Մերդինյանն առաջին անգամ նվաճեց բրոնզե մեդալը և նույն հաջողությունը կրկնեց նաև 2022 թվականին` Լիվերպուլում կայացած առաջնության ժամանակ: 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում