Որոշել ենք փետրվարի 1-ից ներդնել նոր ուղևորատոմս. 150 դրամ՝ մեկ ուղևորության համար. Ավինյան

Որոշել ենք փետրվարի 1-ից ներդնել նոր ուղևորատոմս. 150 դրամ՝ մեկ ուղևորության համար. Ավինյան

Նոյեմբերի 1-ից Երևանում վերացվել է վարորդների հետ կանխիկ գործարքների հնարավորությունը, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից առհասարակ վերացվել է որևէ տեսակի կանխիկ գործարք տրանսպորտի ներսում:

Այս մասին սոցցանցում հրապարակ տեսանյութում ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ վստահություն հայտնելով, որ քաղաքացիների վճարած գումարներն այլևս չեն կորում, չեն փոշիանում, այլ ծառայում են տրանսպորտային ոլորտի բարելավմանը:

«Հաշվի առնելով ձեր տասնյակ հազարավոր զանգերը, բողոքներն ու առաջարկությունները, ավագանու ՔՊ և Հանրապետություն խմբակցությունների, ինչպես նաև մեր որոշ ընդդիմադիր անդամների հետ քննարկումների արդյունքում որոշել ենք փետրվարի 1-ից ներդնել նոր ուղևորատոմս՝ մեկ ուղևորության արժեքը սահմանելով 150 դրամ: Եվ այս փոփոխությունը գործելու է ամբողջ 2025 թվականի ընթացքում»,- տեղեկացրել է Ավինյանը:

Ավինյանը խոսել է նաև արդեն ձեռք բերված փաթեթների հետ կապված փոփոխության մասին ևս:

«Մենք նախատեսում ենք հունվար և փետրվար ամիսներին ձեռք բերված անսահմանափակ ժամկետների փաթեթները երկարացնել ևս մեկ ամսով»,- ասել է Ավինյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում