Կանադան չեղարկել է բողոքի ցույցերի պատճառով սահմանված արտակարգ դրության ռեժիմը

Կանադան չեղարկել է բողոքի ցույցերի պատճառով սահմանված արտակարգ դրության ռեժիմը

Կանադան չեղարկել է բողոքի ցույցերի պատճառով սահմանված արտակարգ դրության ռեժիմը։ Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։

Նրա խոսքով՝ իրավիճակն այլեւս արտակարգ չէ։ ԱԴ ռեժիմը սահմանվել էր փետրվարի 14-ին բեռնատարների վարորդների ցույցերի ֆոնին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Համավարակի հետ կապված սահմանափակումների դեմ բողոքի ցույցերը Կանադայում սկսվել են հունվարին։ Բեռնատարների դժգոհ վարորդները, որոնց կառավարությունը պարտավորեցրել է պատվաստվել ԱՄՆ-ի հետ սահմանը հատելիս, մի քանի բեռնատար են կայանել Օտտավայում խորհրդարանական շենքերի առջեւ։ Ավելի ուշ նրանց են միացել բոլոր նրանք, ովքեր դժգոհ են վարչապետի քաղաքականությունից եւ  հակակորոնավիրուսային միջոցառումներից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում