Գիտնականներն ապացուցել են, որ շները կորոնավիրուսը կարող են հայտնաբերել 96% ճշգրտությամբ
Շները հոտով կարող են հայտնաբերել կորոնավիրուսը 96% ճշգրտությամբ: Փենսիլվանիայի համալսարանի անասնաբուժական բժշկության դպրոցի (ԱՄՆ) կատարած ուսումնասիրության արդյունքները հրապարակել է PLOS One ամսագիրը:
Ինը շուն է մասնակցել փորձին: Նրանց սովորեցրել են հատուկ ռեակտիվներ ճանաչել, որից հետո սովորեցրել են առողջ մարդկանց մեզի հոտը տարբերել կորոնավիրուսով վարակված մարդկանց մեզի հոտից:
Երեքշաբաթյա դասընթացից հետո կենդանիները կարողացան կորոնավիրուսով վարակված մարդկանց ճանաչել միջինը 96% ճշգրտությամբ: Այսպիսով, հետազոտողները հաստատեցին, որ կորոնավիրուսով հիվանդների մեզն ու թուքը հատուկ հոտ ունեն:
«Հիվանդություններ հայտնաբերելու միջոցառումների շրջանակում մենք կարող ենք զարգացնել սա (հետազոտության արդյունքները) ոչ միայն COVID–ը, այլև քաղցկեղը ճանաչելու և բացահայտելու համար»,- մեջբերում է հետազոտության հեղինակ Սինտիա Օտոն:
Ավելի վաղ բարձրագույն կատեգորիայի անասնաբույժ Միխայիլ Շելյակովը մեկնաբանել էր Գամալեյայի անվան համաճարակաբանության ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Գինցբուրգի՝ գյուղատնտեսական և տնային կենդանիների շրջանում կորոնավիրուսային համաճարակի նոր փուլի մասին հայտարարությունը:
Մասնագետը նշեց, որ կորոնավիրուսը ավելի քան կես դար է տարածված է կատուների և շների մեջ, բայց գիտնականները հիվանդության միջանձնային փոխանցում և տեսակների զանգվածային ոչնչացում չեն արձանագրել:
Կարծիքներ