Մեքսիկան կորոնավիրուսի զոհերի թվով առաջ է անցել Մեծ Բրիտանիայից և աշխարհում երրորդ տեղը զբաղեցրել

Մեքսիկան կորոնավիրուսի զոհերի թվով առաջ է անցել Մեծ Բրիտանիայից և աշխարհում երրորդ տեղը զբաղեցրել

Մեքսիկան կորոնավիրուսի զոհերի թվով առաջ է անցել Մեծ Բրիտանիայից և աշխարհում երրորդ տեղը զբաղեցրել․ այս երկրում գրանցվել է հիվանդությունից մահվան ելքով 46 000 դեպք, Մեծ Բրիտանիայում՝ 45 999, հայտնի է դառնում Worldometers.info առցանց թարմացվող կայքից։

Հայտնի է, որ համավարակն ամբողջ աշխարհում ընդհանուր 676 759 մարդու կյանք է խլել։ Մահվան դեպքերի կեսը բաժին է ընկնում չորս երկրի՝ ԱՄՆ-ին (155 285), Բրազիլիային (91 377), Մեքսիկային (46 000) և Մեծ Բրիտանիային (45 999): Զոհերի թվով տասնյակում են Հնդկաստանը, Իտալիան, Ֆրանսիան, Իսպանիան, Պերուն և Իրանը։

Թվերից ելնելով՝ համավարակը չի էլ պատրաստվում նահանջել․ մեկը մյուսի հետևից օրական նոր վարակակիրների թվի հակառեկորդներ են սահմանվում, գնալով է՛լ ավելի արագ է սկսում նոր դեպքերի հերթական միլիոնը գրանցվել։

Եթե նախօրեին Tert.am-ը հայտնել էր աշխարհում նոր վարակակիրների թվի՝ 17 միլիոնին հասնելու մասին, ապա այժմ այդ ցուցանիշն արդեն մոտեցել 17,5 միլիոնի։

Նշվում է, որ եթե Եվրոպայում վարակման դեպքերի որոշակի անկում նկատվում է, ապա Լատինական Ամերիկայում, Հնդկաստանում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում համավարակը մեծ թափով զարգանում է․ նույն իրավիճակն է տիրում նաև ԱՄՆ-ում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում