Մի կողմ թողեք քաղաքական բայղուշներին, գուշակներին ու հետևեք բացառապես պաշտոնական լրահոսին. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է առաջիկա ժամերին սպասվող իրադարձություններին և դրանց վերաբերյալ շահարկումներին:
«Օտարի լծին ծառայող բայղուշների վնգստոցը մի բանի մասին է վկայում՝ Հայաստանը ճիշտ ուղու վրա է:
Մի կողմ թողեք քաղաքական բայղուշներին, գուշակներին ու հետևեք բացառապես պաշտոնական լրահոսին․ դրանց միակ նպատակը եղել է ու կմնա կեղծ լուրերով ձեզ շեղելը:
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը և կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ, անկախ և խաղաղ Հայաստանում»,- գրել է Չախոյանը:
Կարծիքներ