2013 թվականից հետո առաջին անգամ դոլարը դադարել է լինել ամենատարածված արժույթը տրանսսահմանային վճարումների համար

2013 թվականից հետո առաջին անգամ դոլարը դադարել է լինել ամենատարածված արժույթը տրանսսահմանային վճարումների համար

Հոկտեմբերին եվրոն դարձել է միջազգային վճարումների ամենատարածված արժույթը՝ 2013-ի փետրվարից հետո առաջին անգամ գերազանցելով դոլարին: Այս մասին հայտնում է Bloomberg-ը` հղում անելով SWIFT-ի տվյալներին:

SWIFT-ը մշակում է աշխարհի 200 երկրների ավելի քան 11 000 ֆինանսական հաստատությունների տրանսահմանային վճարումները, նշում է գործակալությունը: Վիճակագրության համաձայն, SWIFT-ի միջոցով անցնող հաճախորդային եւ ինստիտուցիոնալ միջազգային վճարումների 37.8%-ը հոկտեմբերին կատարվել է եվրոյով, դոլարային վճարների բաժինը կազմել է 37.6%, հաղորդում է Forbes-ը:

Դոլարով միջազգային վճարների մասնաբաժնի անկումը պայմանավորված է համաշխարհային առեւտրի դանդաղեցմամբ, որն առաջացել է համավարակի ռեցեսիայի եւ քաղաքական անկայունության պատճառով: Գործակալության տվյալներով՝ մարտ ամսվա գագաթնակետից հետո ԱՄՆ արժույթը թուլացել է ավելի քան 11%-ով՝ համեմատած հիմնական արժույթների զամբյուղի հետ: Փորձագետները կանխատեսում են դրա արժեքի հետագա անկում: Օրինակ, Citigroup-ը կարծում է, որ 2021թ. դոլարը կնվազի 20%-ով՝ հիմնական արժույթների նկատմամբ, եթե COVID-19-ի դեմ պատվաստանյութերը լայն տարածում ստանան եւ նպաստեն համաշխարհային առեւտրի եւ տնտեսական աճի վերականգնմանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում