Կարմիր ծովում կտրել են համաշխարհային ինտերնետ մալուխները
Խնդիրը «Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերում առաջացել է Կարմիր ծովում համաշխարհային ինտերնետն ապահովող մալուխների վնասման պատճառով։
Այս մասին հայտնել է հոնկոնգյան պրովայդեր HGC Global Communications Limited-ը։
Նշվում է, որ Կարմիր ծովում մալուխները վնասվել են Եմենի հութիների կողմից: Վնասված մալուխներին բաժին է ընկնում համաշխարհային տրաֆիկի 25 տոկոսը:
Այժմ հարձակման հետևանքները վերացվում են։
Որոշ կանխատեսումների համաձայն՝ մալուխներն ամբողջությամբ կվերականգնվեն միայն 8 շաբաթ անց։
Կարծիքներ