Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության հարևանությամբ կայանված խոտանված «Տոյոտա»-ի վարորդի նստատեղին դի է հայտնաբերվել

Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության հարևանությամբ կայանված խոտանված «Տոյոտա»-ի վարորդի նստատեղին դի է հայտնաբերվել

Այսօր՝ փետրվարի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արցախի պողոտա 1/1 հասցեի մոտ, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության հարևանությամբ կայանված խոտանված ավտոմեքենայում դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները, պարեկներն ու քննիչները խոտանված Toyota մակնիշի ավտոմեքենայում, վարորդի նստատեղին հայտնաբերել են տղամարդու դի։

Պարզվել է, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ, մշտական բնակության վայր չունեցող 49-ամյա Վաչագան Ա․-ն է։

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում