Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան կայցելի Հայաստան։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ ապրիլի 26-28-ը Կատրին Կոլոնան կլինի Ադրբեջանում և Հայաստանում։
Նշվում է, որ այցը կվերահաստատի Ֆրանսիայի հանձնառությունը՝ աջակցելու երկու երկրների միջև բանակցություններին՝ հանուն արդար և տևական խաղաղության ՝ հարվելով միջազգային իրավունքի սկզբունքներն ու տարածքային ամբողջականությունը։
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ նախարարը կոչ կանի հարգել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները և անհապաղ վերականգնել երթևեկությունը Լաչինի միջանցքով։
Հայաստանում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Կոլոնան կայցելի ԵՄ դիտորդական առաքելության՝ Ջերմուկ քաղաքում գտնվող կենտրոնակայան։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Կարծիքներ