Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի զինված ուժերը համատեղ զորավարժություն կանցկացնեն
Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները համատեղ զորավարժություններ կանցկացնեն, հայտնում է minval.az-ը ՝ հղում տալով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությանը։
Նրա խոսքով՝ զորավարժություններն անցկացվելու են այս տարվա սեպտեմբերին:
«Ներկայում փորձագիտական խմբերից մեկն Ադրբեջանում է գտնվում և ստուգում է զորավարժությունների անցկացման տարածքը», - Real TV-ին տված հարցազրույցում ասել է Հասանովը:
Կարծիքներ