Սուբսիդավորման ծրագրերից օգտվողների շրջանակը կավելանա
ՀՀ կառավարությունը ընդունել է գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից օգտվողների շրջանակը ընդլայնելու մասին որոշում:
Որոշման ընդունումը պայմանավորված է հանրապետությունում թարմ պտուղբանջարեղենի իրացման, այդ թվում՝ արտահանման համար, ինչպես նաև շինշիլայի մթերումներ (գնումներ) կատարելու նպատակով պետական օժանդակություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ:
Ծրագիրը հնարավորություն կտա ձեռք բերելու պտուղբանջարեղենի պահածոների արտադրության մեջ օգտագործվող ապակե բանկաներ, կափարիչներ, ասեպտիկ պարկեր և դրանց տարաներ։
Կարծիքներ