Կյանքից հեռացած Քըրք Դուգլասին մեղադրել են բռնաբարության մեջ
Ամերիկացի դերասանուհի Նատալի Վուդի քույրը՝ Լանան, անցյալ տարի կյանքից հեռացած հոլիվուդյան դերասան Քըրք Դուգլասին մեղադրել է բռնաբարության մեջ:
Ինչպես հաղորդում է Life.ru-ն, Լանան հեղինակել է «Փոքրիկ քույրը» գիրքը, որում պատմել է Նատալիի և Քըրքի պատմությունը: Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել 1955 թվականին «Որոնողները» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Այն ժամանակ աղջիկը 18 տարեկան էր, իսկ Դուգլասը երկու անգամ մեծ էր նրանից:
Դուգլասի հետ հանդիպումը նախաձեռնել է Նատալիի մայրը: Լանայի հիշողություններով, որն այն ժամանակ 8 տարեկան էր, Մարիա Զախարենկոն մտածել է, որ դերասանը կօգնի դստերը ճանապարհ հարթել դեպի Հոլիվուդ: Սակայն «հանդիպումից հետո Նատալին շատ հուսահատված էր»:
Քույրերը երբեք չեն քննարկել այդ օրը տեղի ունեցածը, սակայն տարիներ անց Նատալին Լանային հայտնել է, որ տղամարդն «իրեն ցավ է պատճառել»:
Կարծիքներ