Իմ անձնական պատրաստակամությունն եմ հայտնում փոխանակվել յուրաքանչյուր մեր ռազմագերու հետ. Վիլեն Գաբրիելյան

Իմ անձնական պատրաստակամությունն եմ հայտնում փոխանակվել յուրաքանչյուր մեր ռազմագերու հետ. Վիլեն Գաբրիելյան

«Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պատրաստ է փոխանակվել յուրաքանչյուր մեր ռազմագերու հետ:

Գաբրիելյանը գրել է՝ հասկանում է, որ սա կարող է դիտարկվել որպես PR. «Հասկանում եմ, որ պոպուլիստական կարող է հնչել ասածս, բայց հավատացեք, դա միայն այն դեպքում, երբ հարցերը ցանկանանք դիտարկել անձնական պրիզմաներով, այլ ոչ թե համամարդկային:

Դիմում եմ՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին և ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանին:

Հարգարժան պարոնայք, ես ՀՀ քաղաքացի Վիլեն Գաբրիյելյանս, խնդրում եմ այս հայտարարությունս ընդունել ոչ միայն ի գիտություն՝ հրապարակային հայտարարում եմ, դեկտեմբերի 2-ի ժամը 00:00-ից սկսած, իմ անձնական պատրաստակամությունն եմ հայտնում յուրաքանչյուր հաջորդ պահին փոխանակվել յուրաքանչյուր մեր ռազմագերու հետ»,- գրել է Գաբրիելյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում