Բրազիլիայում կորոնավիրուսի նոր տարատեսակ է հայտնաբերվել

Բրազիլիայում կորոնավիրուսի նոր տարատեսակ է հայտնաբերվել

Բրազիլիայում կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամին նման տարատեսակ է հայտնաբերվել, որը կարող է նաև բրազիլական շտամի էվոլյուցիայի ենթարկված շտամ լինել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Բուտանտան ինստիտուտի նախագահ Դիմաս Կովասին:

«Այն նման է հարավաֆրիկյան շտամին»,-ասել է նա լրագրողների հետ զրույցում:

Միևնույն ժամանակ, ախտորոշված մարդիկ չեն ճանապարհորդել և չեն շփվել աֆրիկյան երկիր այցելած մարդկանց հետ: Դեպքերը հայտնաբերվել են Սան Պաուլու նահանգում:

Կովասը նշել է, որ հավանականություն կա, որ հայտնաբերված վիրուսը կարող է լինել բրազիլական P1 շտամի էվոլյուցիայի հետևանք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում