Կյամ հեսա գանգդ կկոտրիմ ըտեղ. Շահրամանյանը՝ ակցիայի մասնակցին

Կյամ հեսա գանգդ կկոտրիմ ըտեղ. Շահրամանյանը՝ ակցիայի մասնակցին

Երևանում՝ Արցախի ներկայացուցչության ներսում ու շենքի մոտ, իրավիճակը շարունակում է լարված մնալ։

Ինչպես գրում է ՀԺ-ն՝ վաղ առավոտից բողոքի ակցիա անող արցախցիները ներխուժել էին շենք, տևական ժամանակ չերևացող Սամվել Շահրամանյանը դուրս եկավ, հորդորեց հանգստություն պահպանել և ապա հանդիպումը շարունակել դրսում։

Մինչ այդ, նրա հասցեին տարբեր հայհոյանքներ ու վանկարկումներ էին հնչում, ընդհուպ՝ մինչև «թուրք» ու «դավաճան»

Նման ակնարկներից մեկին ի պատասխան՝ Շահրամանյանն ասաց. «Կյամ հեսա գանգդ կկոտրիմ ըտեղ»։

Իրավիճակը հանդարտեցրին ոստիկանները, խնդրեցին լինել առանց էմոցիաների, քաղաքացիները տեղափոխվեցին շենքի մուտքի հարակից հատված՝ համաձայնելով լսել Շահրամանյանին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում