«Դելտա» շտամը ներթափանցել է աշխարհի 100 երկիր․ ԱՀԿ

«Դելտա» շտամը ներթափանցել է աշխարհի 100 երկիր․ ԱՀԿ

Կորոնավիրուսի հնդկական ծագման «դելտա» շտամը հայտնաբերվել է 98 երկրում և արագորեն տարածվում է։ Այս մասին ասել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը, փոխանցում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը։

Կազմակերպության ղեկավարը կոչ է արել կառավարություններին մեծացնել պատվաստման տեմպը և ուժեղացնել հանրային առողջապահական միջոցառումները։

Գեբրեյեսուսն ընդգծել է, որ կորոնավիրուսի «դելտա» տարբերակը վտանգավոր է և շարունակում է մուտացիայի ենթարկվել։ Այդ իսկ պատճառով իրավիճակը պահանջում է մշտական գնահատում և հանրային առողջապահական միջոցառումների մանրակրկիտ ճշգրտում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում