Տոյվո Կլաարը տարածաշրջանային այցի շրջանակներում հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ
![Տոյվո Կլաարը տարածաշրջանային այցի շրջանակներում հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ](https://freenews.am/uploads/images/image_750x_61e9679e6e3b3.jpg)
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Ուկրաինայում և Կիպրոսում Ֆրանսիայի նախկին դեսպան Իզաբել Դյումոնի հետ տարածաշրջանային այցի շրջանակներում կլինի Հայաստանում և Ադրբեջանում:
Տոյվո Կլաարն այդ մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ում:
«Բրյուսելյան հանդիպումների արդյունքներով հաճելի է Իզաբել Դյումոնի և գործընկերներիս հետ համատեղ այցով վերադառնալ տարածաշրջան: Անհամբեր սպասում եմ բովանդակալից հանդիպման Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ առաջիկա օրերին»,-նշել է Տոյվո Կլաարը:
Կարծիքներ