Թուրքիայում կորոնավիրուսի շտամը որոշող թեստ է մշակվել

Թուրքիայում կորոնավիրուսի շտամը որոշող թեստ է մշակվել

Իզմիրի համալսարանի գիտնականները թեստ են մշակել, որը երեք ժամում որոշում է COVID-19 կորոնավիրուսի շտամները: Այս մասին երեքշաբթի օրը՝ մայիսի 4-ին, հայտնել է Milliyet- ը:

Նշվում է, որ կորոնավիրուսի գենի հաջորդականությունները հետազոտվում են հատուկ ծրագրակազմի հիման վրա, ախտորոշիչ հավաքածուի միջոցով:

«PCR թեստի արդյունքների գնահատմամբ պարզ է դառնում` հիվանդից վերցված նմուշը հարավաֆրիկյա՞ն, բրազիլակա՞ն, բրիտանակա՞ն շտամ է, թե՞ նախնական տարբերակ է», – ասել է Իզմիրի տնտեսագիտական ​​համալսարանի դոցենտ, կենսաբժշկական ինժեներիայի ամբիոնի վարիչի տեղակալ Օսման Դոլուչան:

Պնդում են, որ արդյունքը ստանալու համար կպահանջվի երեք ժամ: Կորոնավիրուսի շտամները հաջողությամբ հայտնաբերվել են առաջին փորձի ընթացքում, որն անցկացվել է անցյալ ամիս:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում