Ավստրալիան թույլ կտա աշխատակիցներին անտեսել վերադասի զանգերը ոչ աշխատանքային ժամերին
Ավստրալիան օրենքներ է մտցնելու, որոնք աշխատողներին իրավունք են տալիս անտեսել իրենց ղեկավարների անհիմն զանգերն ու հաղորդագրություններն աշխատանքային ժամերից դուրս՝ առանց տույժերի: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:
Նմանատիպ օրենքներ, որոնք աշխատողներին իրավունք են տալիս անջատել իրենց սարքերն, արդեն գործում են Ֆրանսիայում, Իսպանիայում և Եվրամիության այլ երկրներում:
Սենատորների մեծամասնությունը ներկայումս հայտարարել է, որ աջակցում է օրենսդրությանը:
Կարծիքներ