Թրամփը խոստացել է ապահովել իշխանության կանոնավոր փոխանցումը հունվարի 20-ին

Թրամփը խոստացել է ապահովել իշխանության կանոնավոր փոխանցումը հունվարի 20-ին

Նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ապահովել իշխանության կանոնավոր փոխանցում հունվարի 20-ին, երբ նորընտիր նախագահ Ջո Բայդենը ստանձնի պաշտոնը:

Հայտարարությունը հինգշաբթի վաղ առավոտյան հրապարակվել է Սպիտակ տան` սոցցանցերի հարցերով տնօրեն Դան Սկավինոյի կողմից: Թրամփի էջերը սոցիալական ցանցերում 24 ժամով արգելափակվել են:

«Չնայած նրան, որ ես բացարձակապես համաձայն չեմ ընտրությունների արդյունքների հետ` այնուամենայնիվ, հունվարի 20-ին իշխանության կանոնավոր փոխանցում տեղի կունենա: Ես միշտ ասել եմ, որ մենք շարունակելու ենք մեր պայքարը, որպեսզի հաշվի առնվեն միայն օրինական ձայները: Չնայած սա պատմության մեջ ամենամեծ առաջին նախագահական ժամկետի ավարտ է նշանակում` այն Ամերիկան ​​կրկին մեծ դարձնելու մեր պայքարի միայն սկիզբն է»,- նշվում է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում