Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի դեսպանները հրաժարվել են Ալիևի հրավերով մեկնել Շուշի
Ադրբեջանում ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները հրաժարվել են Շուշի այցելելու պաշտոնական Բաքվի հրավերից: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, նախօրեին ադրբեջանական կառավարությունը 46 երկրի դեսպանների հրավիրել էր այցելել Ֆիզուլի (Վարանդա) և Շուշի:
Դեսպաններին ուղեկցել է նախագահի արտաքին քաղաքականությանհարցով օգնական Հիքմեթ Հաջիևը: Հրավերն ու այցելությունը կազմակերպվել է նախագահ Իլհամ Ալիևի հրահանգով: Ըստ ադրբեջանական աղբյուրների ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների կողմից հրավերի մերժումը երկրում «դեմարշ» են անվանել:
«Մինսկի խումբը վերջնականապես մահացել է»,- կարծիք է հայտնել երկրի նախկին ԱԳ նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը՝ առաջարկելով «երեք դեսպաններին պաշտոնական և հասարակական մեկուսացման ենթարկել»:
Կարծիքներ