Արցախում կորոնավիրուսի մեկօրյա դեպքերի թիվն աճել է. 8 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է
Փետրվարի 5-ին կատարվել 229 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 94 նոր դեպք է գրանցվել, այդ թվում երեխաներ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 34 վարակակիր: Բժիշկները 8 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 22-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2944 քաղաքացու հետազոտություն, որից 515-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Կարծիքներ