Բրազիլիայի նախկին արտգործնախարարը կարծում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խնդիրներ կբերեն ամբողջ աշխարհին

Բրազիլիայի նախկին արտգործնախարարը կարծում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խնդիրներ կբերեն ամբողջ աշխարհին

Ռուսաստանի վրա արևմտյան երկրների պատժամիջոցների ճնշումը ցանկալի արդյունքի չի բերի և խնդիրներ կստեղծի ամբողջ աշխարհի համար, կարծում է Բրազիլիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարության նախկին ղեկավար Սելսո Ամորիմը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին չորեքշաբթի հայտնել է GLOBO թերթը։

«Ես դեմ եմ պատժամիջոցներին։ Դրանք ոչինչ չեն լուծի և միայն խնդիրներ կստեղծեն ամբողջ աշխարհի համար։ Անհրաժեշտ է երկխոսություն», - մեջբերում է հրատարակությունը քաղաքական գործչին։ Նրա կարծիքով, նման երկխոսությանը պետք է ներգրավել մեկին, ում «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կլսի, գուցե Չինաստանին»։

Դիվանագետի խոսքով, պատժամիջոցների քաղաքականության արդյունքը կլինի պարարտանյութերի, որպես հետեւանք՝ պարենային ապրանքների համաշխարհային գների բարձրացումը։

«Պատժամիջոցները ոչ մի գործնական արդյունք չեն բերի»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում