Բելառուսի մայրաքաղաքում բախումները դադարել են. ներքին զորքերը ցուցարարներին հեռացրել են փողոցներից
Բելառուսի ոստիկանության ուժերն ու ներքին զորքերի ստորաբաժանումները դադարեցրել են Մինսկի կենտրոնի շրջափակումը:
ТАСС-ի թղթակիցը հաղորդում է, որ շուրջ 7 ժամ տևած բախումներից հետո ուժայիններին հաջողվել է նրանց հեռացնել փողոցներից: Բելառուսի ՆԳՆ հատուկ ստորաբաժանումները սկսել են լքել Մինսկի կենտրոնական փողոցները:
Վերջին ժամերին բախումների ակտիվ օջախը Մինսկի Կունցեվշչինայի շրջանն էր, որտե ցուցարարները երկաթե ձողերից և բետոնե քարերից բարիկադներ էին կառուցել՝ փակելով Պրիտիցկովո պողոտան և, ի պատասխան նրանց քաղաքի կենտրոնից ետ մղելու ուժային գործողությանը, դյուրավառ հեղուկով լի շշեր էին նետել իրավապահների ուղղությամբ: Հենց այդտեղ էլ նախօրեին ցուցարար էր մահացել բախումների ընթացքում:
Կարծիքներ